Բուրվառ

Բուրվառ


Բուրվառը շղթաներից կազմված և մանր բոժոժներով զարդարված խնկարկելու սպասք է, որի մեջ դրվում է կրակն ու խունկը: Շղթաների վրա ամրացված փոքր բոժոժները, զանգակները բուրվառի շարժման ժամանակ երաժշտական ձայն են հանում: Բուրվառի հիմնական կառույցի մեջ դրվում է մի փոքր կրակ դրա վրա էլ խունկ, Բուրվառակրի շարժման հետ այն վառվում է և ծխում:

Բուրվառն օգտագործվում է քրիստոնեական տարբեր եկեղեցիներում Սուրբ Պատարագի և ծիսակատարությունների ժամանակ: Խնկարկում են Տիրոջ և սրբերի պատկերների, Սուրբ Սեղանի, Սուրբ Հաղորդության նշխարի առջև, ժողովրդի ուղղությամբ: