Բրահմայականություն

Բրահմայականություն


Բրահմայականությունը հին հնդկական կրոն է, որը վեդայական կրոնի հետագա զարգացումն է: Ք.ա.7-6րդ դարերին թվագրվող վեդաները, դրանց մեկնությունները (բրահմաներ, արանյակներ, ուպանիշադներ) կազմում են Բրահմայականության սուրբ գրականությունը։

Բրահմայականությունը հիմնավորում է խիստ կաստայական բաժանումը, սրբագործում է պրոֆեսիոնալ քրմերի արտոնյալ դրությունը, որոնք կազմում են բրահմաների կաստան (վարնան): Անվանումը կապվում է բրահմաներ կոչվող կրոնական տեքստերի հետ, որոնց միջոցով մեկնվում են վեդայական տեքստերը:

Այդ տեքստերի առաջացման հիմնական պատճառն այն էր, որ վեդաների լեզուն՝ սանսկրիտը դարձել էր գրեթե մեռած լեզու և անհասանելի էր շատերին, ուստի բրահման -քրմերը մեկնաբանում էին դրանք: Բրահմաները ծեսի անսխալական իրականացմամբ իրենց էին ենթարկում նույնիսկ աստվածներին: Յաջուրվեդայում նույնիսկ ասվում է, որ «բրահմաներն աստվածների իրական մարմնացումներն են»: Բրահմայականության շրջանում վերջնական տեսքի է բերվում կարմայի («գործ», «արարք»), որը կապված է ժամանակի ու մահվան հիմնախնդրին, ինչպես նաև սանսարայի (վերածնությունների հավերժական շղթա) ուսմունքները: