Բեատիֆիկացիա

Բեատիֆիկացիա


Բեատիֆիկացիա (լատ.՝ beatus – օրհնված, facere - անել)

- Հռոմի կաթոլիկ եկեղեցու հատուկ ընթացակարգ, որով

մարդկանց դասում են սրբերի կարգը: Բեատիֆիկացիայի

գործընթացը կարգավորված է եկեղեցական կանոններով

ու տևում է մի քանի տարի: Կաթոլիկ եկեղեցին դրանով

մահացածին «ուղարկում է» երկինք ու հավատում նրան

աղոթելու դեպքում՝ նրա օրհնությանը արժանանալուն:

Բեատիֆիկացիան կանոնականացման գործընթացի 4

քայլերից երրորդն է: Բեատիֆիկացիայի համար անհրաժեշտ է

տվյալ անձի անունով հրաշք տեղի ունենալուն, որը

սովորաբար տեղի է ունենում անբուժելի հիվանդ մարդկանց

բժշկման միջոցով: Հովհաննես Պողոս II պապը (1920-2005թթ.)

փոփոխություններ կատարեց բեատիֆիկացիայի գործընթացում

և մինչև 2004թ. հոկտեմբեր նա բեատիֆիկացրել էր 1340 մարդու,

ավելի շատ, քան նրա բոլոր նախորդ պապերը միասին վերցրած: