Բաքոսատոներ

Բաքոսատոներ


Բաքոսատոներ (լատ.՝ bachhanalia – Բաքոսին նվիրված տոն) – հին հունական դիցաբանության մեջ ուրախության, գինու և գինեգործության աստված Բաքոսին կամ Դիոնիսեսին նվիրված տոներ, որոնք տեղի էին ունենում գիշերը, որն ուղեցկվում էր օրգիաներով ու միստերիաներով:

Տոնախմբությունների ժամանակ Բաքոսի երկրպագուները հարբում էին ու ընկնում ինքնամոռացության մեջ: Տոնի իմաստը պարերի ու տարբեր գործողությունների միջոցով բնական վիճակին ետ վերադառնալն էր: Բաքոսին պաշտամունք մատուցող կանանց վայրագությունների մոտիվներով էլ հին հունական ողբերգակ Եվրիպիդեսը ք. ա. 405թ. գրեց Բաքոսուհիներ հայտնի պոեմը: Հռոմեական սենատը ք.ա. 2-րդ դարում արգելեց բաքոսատոները: