Այաթոլլա

Այաթոլլա


Այաթոլլան առաջացել է արաբերեն  այաթ՝ հրաշք, նշան և ալլահ՝ աստված բառերից։ Շիա իսլամում կրոնական առաջնորդ է, ով բառացիորեն համարվում է Աստծո նշան կամ վկայություն:

Համաձայն շիական իսլամի՝ այաթոլլա կարող է դառնալ այն կրոնական անձը, որն ունի կատարյալ գիտելիքներ աստվածաբանության, հադիսների և մուսուլմանական իրավունքի բնագավառում, իրավունք ունի ինքնուրույն մեկնաբանելու իսլամի ուսմունքի և շարիաթի նորմերը:

1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո երկրի առաջնորդ է համարվում այաթոլլան: