Ավետարանական եկեղեցներ

Ավետարանական եկեղեցներ


Ավետարանական եկեղեցներ – բողոքականությունից անջատված

եկեղեցիներ, որոնք դիմում են միայն նորկտակարանային

(ավետարանական) բնագրերին, ավելի լայնորեն են մեկնաբանում

նախախնամության մասին ուսմունքը, ավելի քիչ խստության

կողմնակիցներ են: Ավետարանական եկեղեցիների հետևորդները

շեշտադրում են Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելությունը,

սեփական հոգևոր փորձառությունը, Ավետարանը որպես հավատքի

հիմնական ու միակ հենք և ակտիվ ավետարանականության

կարևորությունը: Ավետարանական եկեղեցիները հատկապես մեծ

զարգացում ապրեցին երկրորդ համաշխարհային պատերազմից

հետո և հատկապես 80-ական ու 90-ական թթ., երբ պահպանողական թևի

բողոքական եկեղեցիները (պրեսբիտերական ու բապտիստներ)

համերաշխության եզրեր գտան  մեթոդիստական թևի եկեղեցիների

(Հիսունականներ ու մեթոդիստներ) հետ: Այս երկու հակառակորդ

ուղղությունները որոշեցին իրենց ջանքերը համատեղել

աշխարհիկության վտանգը զսպելու համար: Ավետարանական

եկեղեցիները տարբերվում են այլ ավանդական եկեղեցիներից

իրենց ադապտացիոն մեխանիզմներով ու ճկունությամբ, որի

պատճառով էլ տարածվում են տարբեր մշակութային

ու կրոնական առանձնահատկություններ ունեցող երկրներում: