Հետ գնալ

Ավագ սեղան

Ավագ սեղան – խորանի վրա տեղադրված այն սեղանն է, որի առջև հոգևորականը կատարում է պաշտամունքի արարողությունը: Պատարագի ժամանակ ավագ սեղանի վրա «պատրաստվում» են անթթխմոր հաց և անապակ գինի հավատացյալներին հաղորդություն տալու համար: Կաթոլիկ եկեղեցիներում ավագ սեղանը դրվում է եկեղեցու միջնամասում՝ ոչ բարձր տեղ:

Խորան – խորան է անվանվում քրիստոնեական եկեղեցու այն մասը, որտեղ տեղադրվում է պատարագի Ավագ սեղանը (այստեղից էլ՝ Ավագ խորան)։ Որպես կանոն՝ ընդգրկում է կառույցի արևելյան աբսիդը՝  կիսաշրջանաձև ելուստը։ Խորանի՝  կիսաշրջան հատակագծով, գմբեթարդով ծածկված ավանդական ձևը գալիս է վաղ քրիստոնեական եկեղեցու շենքի՝ բազիլիկի նմանաձև տարրից։ Հայոց...

Պրեսբիտերական եկեղեցին 16-րդ դարում Անգլիայում ու Շոտլանդիայում բողոքականության կալվինական ճյուղից առանձնացած եկեղեցիներն են, որոնք պահանջում էին վերադառնալ եկեղեցու նախնական կառուցվածքին և եկեղեցու նվիրապետական աստիճանակարգում ճանաչում էին միայն պրեսբիտերի աստիճանը։ Հետևաբար հերքում էին եպիսկոպոսությունը և պահանջում էին եկեղեցին անջատել պետությունից: Վերջին պահանջը ուղղված էր Անգլիկան եկեղեցու...