Աթեիզմ

Աթեիզմ


Աթեիզմը (հուն.՝ a – ժխտական մասնիկ է և theos – աստված, բառացի՝ աստվածամերժողություն) գաղափարախոսություն է, որը մերժում է Աստծո գոյությունը, հանդերձյալ կյանքը, մեռյալների հարությունը և ընդհանրապես կրոն երևույթը:

Մատերիալիստական աշխարհայացքի կարևոր բաղադրիչներից է: Մատերիալիստական գաղափարախոսության դիրքերից բացատրում է հավատքի ու կրոնի առաջացման պատճառները, տալիս բնության ճանաչողության սեփական պատկերացումները:

Գաղափարախոսության բարձրագույն ձևը մարքսիստական աթեիզմն է: Աթեիզմի հիմքերն ընկած են ֆրանսիական լուսավորիչների աշխատություններում  (Դիդրո, Հելվեցիուս, Հոլբախ, Լամետրի)։ Հետագայում դրանք զարգացրեցին Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը ու Վլադիմիր Լենինը: