Աստվածաշունչ

Աստվածաշունչ


Աստվածաշունչ (հուն.՝ biblia - գրքեր) – քրիստոնեական կամ

հրեական կրոնների սուրբ գիրքը, որի առանձին հատվածներ

սկսել են գրվել ք.ա. 13-րդ դարից մինչև ք.հ 2-րդ դար:

Քրիստոնեական աստվածաշունչը բաղկացած է երկու մեծ

մասից՝ հին և նոր կտակարաններ: Հին կտակարանը բաղկացած

է 39, իսկ նոր կտակարանը՝ 27 գրքերից: Հին կտակարանը պատմում է

աշխարհի արարչության պատմությունը, հրեաների հետ աստծո

ուխտը, խոստացված երկիր տանելու պատմությունը, հրեական

պետության ստեղծումն ու անկումը, ինչպես նաև մարգարեությունները

հրեական պետության վերականգնման շուրջ: Նոր կտակարանը

պատմում  է Հիսուս Քրիստոսի ծնունդը, քարոզչությունը, առաքյալների

ընտրությունը, նրանց գործունեությունը, Պողոս առաքյալի ու

ընդհանրական թղթերը և հայտնությունը: Չկա մեկ միասնական

Աստվածաշունչ, քանի որ տարբեր ուղղություններում աստվածաշնչյան

կանոնի մեջ մտնող գրքերի քանակը տարբեր է: Օրինակ, եթովպիական

եկեղեցու կանոնը ներառում է 81 գրքեր: Հրեական աստվածաշունչը կամ

թանախը պարունակում է 24 գրքեր, որոնք իրենց հերթին խմբավորվում

են երեք մեծ խմբերի մեջ: Իբրև հնագույն գրավոր հուշարձայն այն

պարունակում է ծիսական ու իրավաբանական օրենքներ,

ժամանակագրություններ, առասպելներ, լեգենդներ, առակներ,

ավանդույթներ, ժողովրդական երգեր, սովորույթներ, քնարերգություն

և այլն: Աստվածաշնչի ուսումնասիրության համար նոր հորիզոններ

բացվեցին Մեռյալ ծովի ափին հայտնաբերված Կումրանյան ձեռագրերի

հայտնաբերումից հետո, որոնց ուսումնասիրությունը շարունակվում

է մինչև օրս: