Աստվածաբանություն

Աստվածաբանություն


Աստվածաբանություն (հուն.՝ theos – աստված, logos – ուսմունք,

ուսմունք աստծո մասին) – աստծո, նրա հատկությունների,

որակների, հատկանիշների մասին ուսմունքի համակարգված

շարադրանքը, հիմնավորումը և պաշտպանությունը, այս կամ այն

կրոնի սահմանված դավանանքի, կրոնական բարոյականության,

հավատացյալների և հոգևորականության կյանքի կանոնների ու

նորմերի ամբողջությունը: Քրիստոնեական աստվածաբանության

հիմքերը դրվել են դեռևս առաջին դարերում, քանի որ, գնոստիկների

ու այլ հոսանքների ազդեցությամբ, խնդիր առաջացավ հիմնավորել

քրիստոնեական ճշմարտություններն ու հավտքի դրույթները:

Նշանավոր աստվածաբաններից էին Որոգինեսը, Տերտուլիանոսը,

Բարսեղ Մեծը, Հովհան Ոսկեբերանը, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր

Նազիազանցին, Օգոստինոսը և այլոք: Միջնադարում կաթոլիկ

եկեղեցին իր աստվածաբանության մեջ սկսեց լայնորեն կիրառել

փիլիսոփայական մոտեցումները ու փիլիսոփայությունը հռչակվեց

«աստվածաբանության աղախին»: Յուրաքանչյուր կրոն ունի իր

աստվածաբանական համակարգը: Աստվածաբանական համակարգը

իր մեջ ներառում է տարբեր գիտական դիսցիպլիններ, որոնց շարքին

են դասվում էկզեգետիկան, հերմենևտիկան, եկեղեցաբանությունը,

եկեղեցական հնագիտությունը, հայրաբանությունը,

եկեղեցու պատմությունը և այլն: