Աստված

Աստված


Աստված – ժամանակակից կրոնների մեծ մասում գերագույն բանականությամբ, բացարձակ կատարելությամբ, ամենակարողությամբ օժտված գերագույն էություն է, որն արարել է աշխարհը և կառավարում է այն: Սկզբնապես Աստված գաղափարի առաջացումը գիտնականները բացատրում էին նախամարդու կողմից բնության ուժերը բացատրելու
անկարողությամբ: 19-20-րդ դարերում ի հայտ եկան դիցաբանական, անիմիստական և սոցիոլոգիական դպրոցները, որոնք տարբեր բացատրություններ էին տալիս Աստծո գաղափարի առաջացմանը: Քրիստոնեության մեջ Աստված հանդես է գալիս ս. Երրորդության տեսքով (Հայր, Որդի և Ս. Հոգի), մինչդեռ հուդայականության մեջ և իսլամում Աստված պահպանում է իր «թվաբանական» միակությունը: Արևելյան որոշ կրոններում, ինչպես օրինակ բուդիզմում, աստված կամ աստվածները չունեն այն նշանակությունը, ինչպես արևմտյան կրոնական համակարգերում: