Հետ գնալ

Աշխարհականացում

Աշխարհականացում (լատ.՝ secularis — աշխարհիկ) – գործընթաց է, որն ուղղված է հասարակության տարբեր
ոլորտներում, անհատական. հասարակական ու խմբային գիտակցության մեջ կրոնական մտածողությանը հակադրվելուն:
Կրոնի ազդեցության անկումը արտահայտվում է հասարակության մեջ նրա տեղի փոփոխմամբ, կատարվող ֆունկցիաների նեղացմամբ, պետության օգտին եկեղեցական սեփականության օտարման, պետական-իրավական հարաբերություններից կրոնական գործոնի դուրսմղման, կրթության ոլորտում եկեղեցու ազդեցության բացառման, աշխարհիկ արվեստի, աշխարհիկ բարոյականության մեջ և այլն:

Աշխարհիկության կողմնակիցները համոզված են, որ արդիականացման ու ռացիոնալիզացիայի ճանապարհին կրոնը
կորցնելու է իր ունեցած նախկին դերը հասարակության մեջ և չի կարողանալու ազդել սոցիալական գործընթացների վրա:
Ժամանակակից հայտնի աշխարհիկ հռչակված պետություններն են Ֆրանսիան ու Թուրքիան, չնայած վերջինս պարբերաբար
շեղվում է Քեմալ Աթաթուրքի կողմից հռչակված աշխարհիկության սկզբունքներից: