Արիոսականություն

Արիոսականություն


Արիոսականություն – 4-րդ դարում Ալեքսանդրիայի քահանա Արիոսի անունով կոչված կրոնական այս ուղղությունը   հակադրվեց պաշտոնական եկեղեցուն ս. Երրորդության հարցում: Արիոսը պնդում էր, որ աստծո որդի Քրիստոսը իրական
աստված չէ, քանի որ ծնունդ է առել ժամանակի մեջ ու հետևաբար իր վախճանն է ունենալու ժամանակի մեջ: Համաձայն Արիոսի չի կարող լինել Սուրբ Երրորդություն, քանի որ գոյություն ունի միայն մեկ Աստված՝ Հայրը, իսկ Որդին ու Ս.Հոգին սուբորդինացված են նրան: Արիոսիգաղափարները մեծ ընդունելություն գտան ողջ Հռոմեական կայսրությունում, որի պատճառով էլ հրավիրվեց քրիստոնեական առաջին տիեզերական ժողովը 325 թ. Նիկեայում: Ժողովը դատապարտեց Արիոսին և վտարեց եկեղեցուց: Այդուհանդերձ, Արիոսի ռացիոնալիստական գաղափարները հետագա դարերում ևս տարբեր ձևերով ի հայտ եկան,
որոնց հերքումը կամ ընդունումը մեծ ազդեցություն ունեցավ քրիստոնեական աստվածաբանության զարգացման վրա: