Արգելված գրքերի ինդեքս

Արգելված գրքերի ինդեքս


Արգելված գրքերի ինդեքս (լատ.՝ Index librorum prohibitorum) –

ակթոլիկ եկեղեցու կողմից արգելված գրքերի ցուցակ:

Առաջին նման ինդեքսը հրապարակվել է 1559թ., 1571թ.

ստեղծվեց ինդեքսի հատուկ միաբանություն, որը գործել է մինչև

1917թ. և պարբերաբար հրապարակել նոր գրքերի ինդեքսը: Ինդեքսների

մեջ էին մտնում հազարավոր գրքեր: 1900թ. ինդեքսը պարունակում էր

7200 անուն գիրք, 1930թ ինդեքսը՝ մոտ 8 հազար գիրք:

Դարեր շարունակ այդ գրքերի ցանկում էին Գալիլեյի, Կեպլերի,

Կոպեռնիկոսի, Պասկալի, Վոլտերի. Ռուսոյի, Սպինոզայի, Լայբնիցի,

Կանտի և այլոց աշխատությունները: 1966թ. արգելված գրքերի

ինդեքսի հրապարակությունը դադարեցվեց, սակայն գրքերի ու

ֆիլմերի նկատմամբ արգելքները այլ բնույթ ստացան: