Ապաշխարություն

Ապաշխարություն


Ապաշխարություն – քրիստոնեության մեջ բարոյական ուղղիչ միջոց է, որը պետք է կատարեն աշխարհականները, աբեղաներն ու քահանաները մեղսավոր մտքերի ու արարքների համար:

Ապաշխարել հնարավոր է որոշակի ծիսական գործողությունների միջոցով, որոնց շարքին են դասվում պասը, երկարատև աղոթքները, ուխտագնացությունը սուրբ վայրեր և այլն: Այն ավելի հաճախ նշանակվում է խոսովանահոր կողմից՝ խոստովանության ժամանակ կամ կամավոր՝ հավատացյալի կողմից:

Հայ առաքելական եկեղեցու ապաշխարությունը տեղի է ունենում հավաքական եղանակով ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, որտեղ գործում է անհատական ապաշխարություն ինստիտուտը, և յուրաքանչյուր հավատացյալ կարող է ապաշխարհել առանձին քահանայի մոտ: Ապաշխարության ժամանակ արտահայտված մտքերը քահանան պարտավոր է գաղտնի պահել: