Անաբապտիստներ

Անաբապտիստներ


Անաբապտիստները (հուն.՝ anabatizo – նորից ընկղմում եմ, նորից մկրտում եմ) –անաբապտիստներին անվանում են նաև «Քրիստոնյա եղբայրներ»: Հոսանքն ի հայտ է եկել 16-րդ դարում՝ ռեֆորմացիայի ժամանակաշրջանում: Որոշ գիտնականներ համարում են այն բողոքականության ճյուղ, իսկ որոշները՝ անկախ կրոնական ուղղություն: Մենոնիտները, ամիշները, հուտերիտները այս ուղղության ճյուղավորումներից են:

Անաբապտիսները քարոզում են ոչ միայն կրոնական, այլև՝ քաղաքացիական հավասարություն: «Սուրբ հոգով» օծվելը նրանց համակարգի կարևորագույն տարրերից է, հավատում են մոտալուտ «երկրորդ գալստյանը» և «Քրիստոսի հազարամյա արքայությանը»: Նրանք հրաժարվում են մանուկ հասակում մկրտությունից, որովհետև, ըստ անաբապտիստների, դա հակասում է անձնական հավատով փրկվելու սկզբունքին և մկրտում են միայն մեծահասակներին: