Հետ գնալ

Ամալրիկյաններ

Ամալրիկյանները 12-րդ դարում առաջացած կրոնական հոսանք է, որը իր անվանումը ստացել է հիմնադրի՝ Ամորիի անունից: Նրա դավանաբանության հիմքը կազմում էր միստիկական պանթեիզմը՝ հավատն առ այն, որ աշխարհում ամեն ինչ կատարվում է աստծո կողմից, և արարիչ աստված ինքը հանդես է գալիս այս առարկաների ու երևույթների մեջ:

Նրանց ուսմունքի համաձայն՝ աստվածային երրորդությանը համապատասխան գոյություն ունի հասարակության զարգացման երեք փուլ: Նրանք հավատում էին ս. հոգու գալստյանը, որից հետո կհաստատվեր հավիտենական թագավորություն: Կատարելության հասնելու համար մարդը պետք է ձուլվի աստծո հետ, հետևաբար՝ անհրաժեշտություն չկա եկեղեցու, հոգևոր դասի, սրբապատկերների և այլն: Միակ ճշմարիտ ուղին Ամորիին հետևելն է: 1210թ. ձերբակալվեցին այս հոսանքի հետևորդները, և Փարիզի ժողովում որոշում կայացվեց բոլոր ամարիկյաններին խարույկ բարձրացնել: