Ալլահ

Ալլահ


Ալլահը (արաբ.՝ ալիլահ) իսլամում աստծուն կոչելու ձև է: Իսլամում ալլահն ամենայն գոյի արարիչն է, երկնքի ու երկրի, մարդու և աշխարհի կառավարողը:

Ալլահի նկատմամբ հավատքը իսլամի անկյունաքարն է: Ալլահը ունի 99 մակդիր, որոնցով մուսուլմանները բնորոշում են նրա հատկությունները՝ ամենազոր, մեծ, իմաստուն, գթասիրտ և այլն: