Աղանդ

Աղանդ


Աղանդ կամ աղանդավորությունն առաջացել է լատ. secta բառից, որը նշանակում է մտածողության ձև, ուսմունք, ուղղություն։ Աղանդ կոչել են հիմնական ուղղությունից անջատված կամ առանձնացած կրոնական համայնքին կամ խմբին, որը դավանաբանական կամ վարդապետական որոշ հարցերում ունեցել է մեծամասնությունից տարբերվող տեսակետ: Այն հիմնականում գործածում են գերիշխող դիրք ունեցող կրոնական համայնքի ներկայացուցիչները՝ փոքրամասնություն կազմող կրոնական հոսանքներին բնորոշելու համար:

Սկզբնավորման  շրջանում քրիստոնեությունը ևս համարվել է հրեական աղանդ: Գոյություն ունեն քրիստոնեական, իսլամական, հրեական և այլ կրոնական ուղղությունների ներսում ծագած աղանդներ: