Հետ գնալ

Քվակերներ

Քվակերները (անգլ. quake` ցնցվել, դողալ) բողոքական կրոնական ուղղություն է, որը առաջացել է 17-րդ դարում Անգլիայում: Հիմնադիրն է Ջ.Ֆոքսը (1624-1691թթ.): Քվակերների դավանաբանական առանձնահատկությունն այն է, որ հավատքի ճշմարտությունը արտահայտվում է ոչ թե այս կամ այն եկեղեցական ուսմունքի մեջ, այլ սուրբ հոգով պայծառացման, ներքին լույսով լուսավորության մեջ, երբ յուրաքանչյուր հավատացյալի մեջ առկա է Քրիստոսը և այդ ներկայությամբ ցույց է տալիս բարոյական կատարելագործման ուղին:

Աստվածաշունչը համարում են հավատի միակ աղբյուր: Նրանք մերժում են արտաքին ծիսականությունը, աղոթում են առանց պատկերների կամ պատարագի սեղանների, մերժում են նաև հոգևորականության անհրաժեշտությունը, քանի որ քարոզ կարող է անել յուրաքանչյուր լուսավորված հավատացյալ:

Քվակերները ընդունում են համայնքի բոլոր անդամների հավասարությունը, ընտրում են իրենց ղեկավարներին: Նրանց բարոյական քարոզներում առկա են ասկետական մոտեցումներ, պահպանում են ամուսնական հարաբերությունները և այլն: Տարածված են Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արևելյան Աֆրիկայի երկրներում, այլուր: