Ֆատալիզմ

Ֆատալիզմ


Ֆատալիզմը կամ ճակատագրապաշտությունը փիլիսոփայական ուսմունք է, որն ընդունում է բոլոր երևույթների, իրադարձությունների կամ արարքների կախվածությունը ճակատագրից, բարձրագույն կամքից կամ բախտից։

Դեռևս հին աշխարհի դիցաբանական մտածողության մեջ տարածված էր այն պատկերացումը, որ ճակատագիրը իշխում է մարդկանց և նույնիսկ աստվածների վրա և դրանից անհնար է խուսափել: Հին հայերը ևս հավատում էին ճակատագրին, որը երևում է Տիր աստծուն վերագրվող այն հատկությունից, համաձայն որի՝ մարդու ծննդյան պահին նա իր մատյանում գրում էր նրա ծննդյան ու մահվան ժամանակը: