Օկուլտիզմ

Օկուլտիզմ


Օկուլտիզմը (լատ. occultus՝ գաղտնի) գիտական ուսմունք է, որը փորձում է իմացաբանական բնույթ տալ միստիկային և մոգությանը: Օկուլտիզմի ակունքները գտնվում են քաղդեացիների, եգիպտացիների, հնդիկների և այլ ժողովուրդների գաղտնախորհուրդ ուսմունքներում:

Այն լայն տարածում է գտել միջին դարերում: Օկուլտիստական հավատալիքները մեծ տարածում ունեն նաև ժամանակակից Հայաստանում «թուղթ ու գրի», պայծառատեսների և այլ երևույթների տեսքով: