Վեղար

Վեղար


Վեղարը (լատ. velum՝ փող կամ velarium՝ վարագույր) քրիստոնյա կուսակրոն հոգևորականների սրածայր գլխանոցն է՝ խորհրդանշում է եկեղեցու գմբեթը: Ծածկույթը առջևից իջնում է մինչև աչքերը, իսկ ետևից` գոտկատեղից քիչ ներքև։

Սովորաբար պատրաստվում է սև ասվեից կամ մետաքսից և խորհրդանշում աշխարհիկ կյանքից կուսակրոնի հրաժարումը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի վեղարին, որպես պատվանշան, ավելացվում է խաչ։