Կաբալա

Կաբալա


Կաբալա (հին եբր.՝ ավանդություն) – հրեականության համակարգում առաջացած էզոթերիկ մեթոդ, դիսցիպլին և դպրոց: Ավանդական կաբալիստը հրեականության համակարգում կոչվել է մեկուբալ: Կաբալան համակցել է գնոստիցիզմի, պյութագորասականության և նեոպլատոնականության գաղափարները։

Կաբալայում քննարկված է Աստծո էության, աստվածային էմանացիաների (սֆիրաների), աշխարհի, հրեշտակների, մարդու ստեղծման, նրանց ճակատագրի հարցը։ Կաբալայի հիմնական դրույթներն արտացոլված են «Սեֆեր Ցեցիրա»-ում («Արարչագործության գիրք», III-VIII-րդ դդ.) և «Զոհարում («Լույս»,XIII-րդ դար)։