Էզոթերիկ

Էզոթերիկ


Էզոթերիկ (հուն.՝ էզոթերոս - ներքին) – Էզոթերիզմը փիլիսոփայական կատեգորիա է, որը ենթադրում է աշխարհաստեղծման գաղտնիքների ճանաչումն ու ուսումնասիրությունը, համաձայն այս կամ այն փիլիսոփայական դպրոցի կամ միաբանության սահմանումների։ Տերմինը գործածվում է նաև առանձին կրոնների կամ համայնքների ծիսակարգերի «թաքնված» բնույթը նկարագրելու համար:

Էզոթերիկ գիտելիքները ենթադրում են, որ տվյալ դպրոցի կամ ուսմունքի հիմքում աշխարհը համարվում է ոչ թե քաոսային, այլ արարչային համակարգ, որը շարժվում ու գործում է համաձայն հստակ սահմանված վերմարդկային օրենքների։

Կրոնները կարող են համարվել էզոթերիկ գիտելիքների հավաքագրման վայրերից մեկը, միաժամանակ տիրապետող ու ոչ շատ տարածված մի շարք կրոններ կարող են ունենալ իրենց էկզոթերիկ ու էզոթերիկ դպրոցները։ Իսլամում էզոթերիկ ուղղություն է սուֆիզմը, հրեականության մեջ՝ կաբալան: Էզոթերիկ ուղղությունների շարքին են դասվում գնոստիկությունը, նեոպլատոնականությունը, սայենթոլոգիան, սպիրիտուալիզմը և այլն: