Երուսաղեմի հայոց պատրիարքություն

Երուսաղեմի հայոց պատրիարքություն


Երուսաղեմի հայոց պատրիարքություն - Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է: Հիմնադրվել է յոթերորդ դարում, երբ արաբները հայոց պատրիարքությանը տվեցին հունաց պատրիարքության հետ հավասար իրավունքներ: Աթոռանիստը Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքն է:  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասության տակ են Իսրայելի հայկական եկեղեցիները եւ Հորդանանի հոգևոր հովվությունը: Պատրիարքը Ս. Հակոբյանց վանքի հոգևոր եւ վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է պատրիարքը: Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց կաթողիկողը եւ Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը: Մատենադարանից հետո, Ս. Հակոբյանց վանքում գտնվող Երուսաղեմի ձեռագրատունն աշխարհում իր քանակով հայերեն ձեռագրերի երկրորդ հավաքածուն է ` ձեռագրերի թիվը շուրջ 4 հազար: Ելնելով որոշ ձեռագրերի ստեղծման թվականից` ենթադրվում է, որ հավաքածուն սկզբնավորվել է 12-13-րդ դարերց սկսած: 1866թ. լույս է տեսնում Երուսաղեմի Հայոց պատրիարքության պաշտոնական «Սիոն» ամսագիրը (1877-1927թթ. ընդհատվել է):