Հոգեորսություն

Հոգեորսություն


Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի (14307/88)
Պալատի 25.05.1993-ի որոշում

Յեհովայի վկա պրն. Կոկկինակիսը բողոքել է, որ հունական դատարանների կողմից դատապարտվել է հոգեորսության մեղադրանքով այն բանից հետո, երբ ինքը կրոնի մասին խոսակցության մեջ է մտել իր հարևանի` տեղական Ուղղափառ եկեղեցու երգչի կնոջ հետ:
Դատարանը արձանագրել է 9-րդ հոդվածի խախտում` նշելով, որ դատապարտումը տվյալ գործի հանգամանքներում արդարացված չէր ճնշող հասարակական անհրաժեշտությամբ: Հունական դատարանները զուտ վերարտադրել են
հոգեորսությունը անօրինական ճանաչող օրենքի ձևակերպումը` առանց մանրամասնորեն նշելու, թե ինչ անհամապատասխան միջոցներով էր պրն. Կոկկինակիսը փորձել համոզել իր հարևանին:

No Comments

Sorry, the comment form is closed at this time.