Գրքեր

Կրոնական Հանդուրժողականության Թեմայով Ամենամյա Լրագրողական Մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։

Մրցույթը կընդգրկի 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութեր։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Մրցույթի մասնակցության պայմանները.
Լրագրողական նյութը.
1. կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա, ֆոտոշարք և այլ։
2. պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2015 թվականի օգոստոսի 1-ից 2016 թվականի սեպտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում։
3. պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։
4. պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։
Վերջնաժամկետը
Լրագրողական նյութեր կընդունվեն մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը։
Ծանոթություն.
• Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ։
• Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը։
• Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:
Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ էլ-փոստով` npaskevichyan@epfound.am՝ վերնագրելով ձեր էլ-նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ»։

Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ (2015-2016)